Տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել. ՊԵԿ
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայկական տոնավաճառներում իրականացված ստուգումները կրել են զուտ նախազգուշական բնույթ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը` պատասխանելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին։
Վարչապետը, մասնավորապես, նշեց, որ կառավարությունը տոնավաճառներում առևտրով զբաղվող ձեռներեցներից ստացել է բազմաթիվ բողոքներ հարկային ստուգումների և խոշոր տուգանքների մասին։
«Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել», – ասաց Հարությունյանը։
Բացի այդ, նա նշեց, որ նրանք նոյեմբեր ամսից սկսած պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը և ՀԴՄ կտրոնների տրամադրումը։
Նրա խոսքով, իրականացված աշխատանքների արդյունքում արդեն նկատվում են դրական միտումներ, և տնտեսվարողները, փոքր և միջին բիզնեսը հասկացել են, որ դա ոչ թե իրենց դեմ է ուղղված, այլ խոշոր բիզնեսի կողմից շրջանառությունը ավելի հստակեցնելուն:
ՊԵԿ-ի նախագահը հայտնել է, որ համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել և առաջիկայում առաջարկություններ կներկայացվեն: Վարչապետը հորդորել է շարունակել այդ ուղղությամբ իրազեկումը՝ բացատրելով, որ դրա արդյունքում փոքր և միջին բիզնեսի բեռը չի ավելանալու:–0–