Рейтинг@Mail.ru
USD
380.83
EUR
444.28
RUB
4.8304
GEL
141.25
2026 թ. հունվարի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ադրբեջանի տարածքով հացահատիկի և բենզինի ներմուծումն աճում է․ Պապոյանը կանխատեսել է վառելիքի գների անկում

09.01.2026, 11:56
Ակնկալվում է մինչև 80 դրամ բենզինի և դիզելի գնանկում 1 լիտրի համար՝ նախորդ ամսվա գների համեմատ, նշել է նախարարը
Ադրբեջանի տարածքով հացահատիկի և բենզինի ներմուծումն աճում է․ Պապոյանը կանխատեսել է վառելիքի գների անկում

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան ղազախական և 5580 տոննան՝ ռուսական, ինչպես նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին, գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook–յան իր էջում։

Նա նշել է, որ 2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզել։

«Ինչպես նշել էի նախորդիվ, ակնկալվում է մինչև 80 դրամ բենզինի և դիզելի գնանկում 1 լիտրի համար՝ նախորդ ամսվա գների համեմատ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այս զարգացումներով պայմանավորված, նավթամթերք վաճառող մյուս ընկերությունները ևս աշխատում են գների իջեցման ուղղությամբ», – գրել է Պապոյանը։