Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները նվազել են 20-40 դրամով

23.04.2020, 17:39
Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները նվազել են 20-40 դրամով
Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները նվազել են 20-40 դրամով
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ նախորդ ամսին երեք խոշոր տնտեսվարողների մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը շարունակվել է նաև ապրիլին: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը։

Ըստ հանձնաժողովի՝ առավել ակնառու է դիզելային վառելիքի գների նվազումը, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով:

 Դիտարկված ժամանակահատվածում երկու տնտեսվարողի մոտ արձանագրվել է նաև բենզինի գների նվազում՝ կախված տեսակից 20-30 դրամով, մյուս խոշոր տնտեսվարողի մոտ գնային փոփոխություն տեղի չի ունեցել:-0-