Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 1, կիրակի
եղանակը
Երևանում
+4

«Հին Երևանի» կառուցումը կարող է սկսվել արդեն 2015 թվականին. նախարար

02.10.2014, 17:54
«Հին Երևանի» կառուցումը կարող է սկսվել արդեն 2015 թվականին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց  Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
 «Հին Երևանի» կառուցումը կարող է սկսվել արդեն 2015 թվականին. նախարար
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հին Երևանի» կառուցումը կարող է սկսվել արդեն 2015 թվականին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց  Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

«Նախագծով աշխատանքները տարվում են օր ու գիշեր, և մենք 2015 թվականին արդեն հաստատ կսկսենք շինարարական աշխատանքները»,- ասաց Սարգսյանը:

Նախարարը նաև չբացառեց այն բանի հավանականությունը, որ շինարարական աշխատանքները կարող են սկսվել արդեն այս տարի:

«Նախագիծը պատրաստ է և տեղադրված Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում: Ենթադրվում է, որ տարածքը կհամալրվի 2-3-հարկանի շենքերով հետիոտնի գոտիներով»,- ասաց նախարարը:

«Հին Երևան» նախագծով, որի գլխավոր մշակողը ճարտարապետ Լևոն Վարդանյանն է, նախատեսվում է վերստեղծել 19-րդ դարի վերջի-20–րդ դարի սկզբի Երևանի ճարտարապետական տեսքը։ Քաղաքի կենտրոնի ոչ մեծ հատվածում ծրագրվում է վերականգնել մի քանի տասնյակ շենքեր և ճարտարապետական շինություններ, որոնք կառուցվել են այդ ժամանակահատվածում և պատմական ու մշակութային արժեք են ներկայացնում։ Նախագիծը մշակում է LV Architect ընկերությունը։ --0--