Հայաստանի և Իրանի միջև ԱԱԳ-ն թույլ կտա երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև $1 մլրդ.-ի. թերթ
20.07.2012,
14:14
Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը թույլ կտա երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 1 մլրդ դրամի, գրում է «Հայոց աշխարհ» թերթը։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը թույլ կտա երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 1 մլրդ դրամի, գրում է «Հայոց աշխարհ» թերթը։
Ինչպես նշվում է թերթում, ապրանքաշրջանառության առկայությունը, անկասկած, ենթադրում է երկրների միջև ավելի բարենպաստ առևտրատնտեսական ռեժիմի ստեղծում։ Փորձագետների գնահատականներով, երկու երկրների միջև տարեկան հնարավոր ապրանքաշրջանառությունը կարող է կազմել մինչև 1 մլրդ դոլար, մինչդեռ այս պահին այն հազիվ հասնում է 300 մլն դոլարի։ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական ակտիվությունը նվազել է տնտեսական ճգնաժամից հետո։
Ճգնաժամի առաջին տարում ապրանքաշրջանառությունը կրճատվեց 100 մլն դոլարով՝ 250 մլն դոլարից նվազելով մինչև 153 մլն դոլար։ Հետագա երկու տարիներին ակտիվությունն աստիճանաբար վերականգնվեց, և արդեն անցած տարի իրանական ապրանքների ներկրման ծավալները հասան 2008 թվականի նախաճգնաժամային մակարդակին։ Ակտիվությունն ավելացավ նաև արտահանման առումով։ Եթե երեք տարի առաջ Հայաստանն իրանական շուկա էր արտահանում ընդամենը 25 մլն դոլարի ապրանք, ինչը գրեթե 10 անգամ պակաս էր ներմուծումից, ապա արդեն նախորդ տարվա տվյալներով արտահանումը հասավ 106 մլն դոլարի։ Հայկական արտահանման մեջ տեսակարար կշիռը պատկանում է էլեկտրաէներգիային, սակայն վերջին ժամանակներս աշխուժացել է նաև ոչխարի մատակարարումն իրանական շուկա։
Թերթը նշում է, որ Իրանի շուրջ քաղաքական իրավիճակի լարվածությունը, ինչպես նաև նրա դեմ կիրառվող տնտեսական տարբեր պատժամիջոցներն անմիջական բացասական ազդեցություն են գործել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերի վրա։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ ծրագրերի մեծ մասը ծրագրվել է իրագործել իրանական կապիտալի միջոցով։ Այսպես, արդեն բազմիցս խախտվել են Իրան-Հայաստան նավթատարի կառուցման ժամկետները, որը ծրագրվում էր սկսել դեռ 2 տարի առաջ։ Դանդաղել է նաև էներգետիկ այլ նախագծերի ընթացքը, մասնավերապես, Մեղրիի ՀԷԿ-ի և նոր բարձրավոլտ գծի շինարարությունը։ Ըստ էության, տնտեսական այս ծրագրերի երկարաձգմամբ է պայմանավորված է նաև ազատ առևտրի գոտու ստեղծման նախագծի իրականացումը։ -0-