Рейтинг@Mail.ru
USD
371.4
EUR
434.35
RUB
4.9428
GEL
138.06
2026 թ. ապրիլի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանի գնաճը 2013թ.–ին կկազմի մոտ 4%. խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար

16.10.2012, 16:42
Հայաստանի գնաճը 2013 թվականին կարող է կազմել մոտ 4 տոկոս, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գնաճը 2013 թվականին կարող է կազմել մոտ 4 տոկոս, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

«Ինչ վերաբերում է գների բարձրացմանը, ապա հաջորդ տարի ծրագրվում է վերջին տարիների 4 ±(1,5%) ցուցանիշը»,– ասաց Մինասյանը։

Ըստ նրա, ակնկալիքների համաձայն, այս տարի Հայաստանում բավականին «դրական գնաճ» է լինելու։

Նա պարզաբանեց, որ, հաշվի առնելով այն, որ 2012 թվականի սեպտեմբերին 2011 թվականի սեպտեմբերի համեմատ Հայաստանում գնաճը կազմել է 2.5 տոկոս, և արտաքին գնաճային գործոնների ակնկալիքների հաստատման դեպքում, ընթացիկ տարին կավարտվի շուրջ 4–տոկոսանոց գնաճով։

«Այսինքն, մենք կապահովենք գնաճի ծրագրված մակարդակը»,– ասաց խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2012 թվականի գնաճը ծրագրված է 4 ±(1,5%) մակարդակում։ -0-