Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը բացառում է տավարի մսի անվան տակ ձիու մսի վաճառքի հնարավորությունը

26.02.2013, 20:21
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը բացառում է Հայաստանում տավարի մսի անվան տակ ձիու մսի վաճառքի հնարավորությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց հասարակայնության հետ կապի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը։

Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը բացառում է տավարի մսի անվան տակ ձիու մսի վաճառքի հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը բացառում է Հայաստանում տավարի մսի անվան տակ ձիու մսի վաճառքի հնարավորությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց հասարակայնության հետ կապի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը։

Տարեսկզբին Եվրոպայում աղմուկ բարձրացավ սննդի բաղադրամասերի շուրջ, երբ AhorraMas իսպանական և իռլանդական Silvercrest Foods բուրգերներներում ձիու միս է հայտնաբերվեց, չնայած այդ արտադրանքը պիտակավորվել է որպես տավարի միս։ Մի շարք ստուգումներից հետո ձիու միս է հայտնաբերվել Եվրամիության մի շարք երկրների` մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի, Ւտալիայի և Շվեդիայի տավարի մսից պատրաստված մթերքներում։

«Ավելի վաղ, եթե չեմ սխալվում անցյալ տարվա սկզբին, մայրաքաղաքի Կոմիտասի շուկայում մենք տավարի մսի փոխարեն ձիու մսի վաճառքի դեպքեր գրանցեցինք, և մեղավորները տուգանվեցին։ Սակայն վերջին ստուգումների արդյունքում, որոնք մենք անցկացրեցին 2012թ.–ի դեկտեմբերին, նման դեպքեր չեն գրանցվել»,– ասաց Պիպոյանը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ ծառայությունը պարբերական ստուգումներ է անցկացնում ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության մարզերի բոլոր խոշորագույն շուկաներում։

Միաժամանակ Պիպոյանը չբացառեց, որ հետագայում անբարեխիղճ անձինք կարող են տավարի մսի անվան տակ այլ մսի իրացման փորձեր ձեռնարկել, սակայն ծառայությունը կշարունակի ուշադիր վերահսկել հանրապետության շուկան` նման դեպքերից զերծ մնալու համար։

Երևանի մսի շուկաների մի շարք ստուգումներից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2011թ.–ի դեկտեմբերին ձիու միս և սատկած կենդանիների միս հայտնաբերեց, որից հետո պատժամիջոցներ կիրառվեցին 400 հազար դրամի (շուրջ $1000) չափով տուգանքի տեսքով։ –0–