Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։
Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` հիմնական տնտեսական փասթաթուղթը ներկայացնելիս, 2018 թվականի պետական բյուջեի ընդհանուր եկամուտը նախատեսված է 1 տրլն 307 մլրդ չափով, ինչը 100 մլրդ դրամով ավելի է, քան 2017 թվականի ցուցանիշը։
«Նախատեսվում է, որ աճը, հիմնականում, ապահովված կլինի հարկային եկամուտների հաշվին։ Հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կաճի 1 տոկոսով, և հարկային մուտքերը 2018 թվականին, ընդհանուր առմամբ, կկազմեն 1 տրլն 247,9 մլրդ դրամ», – ասաց Արամյանը։
Նրա խոսքով, ծախսերն ավելի կոնսերվատիվ կլինեն` 1 տրլն 464,2 մլրդ դրամ։
Արամյանը նշեց, որ ընթացիկ ծախսերի աճը նախատեսված է ընդամենը 2–2,5 տոկոսի չափով, ընդ որում, հիմնական շեշտը դրվելու է կապիտալ ծախսերի ավելացման վրա, մասնավորապես, ենթակառուցվածքային նախագծերի մեջ կապիտալ ներդրումների վրա, ինչը հնարավորություն կտա հիմք դնել 5%–նոց տնտեսական աճի ծրագրված միջնաժամկետ ցուցանիշի մեջ։
Ծախսերի աճի գերակա ուղղությունների շարքում նախարարը նշեց պաշտպանության ոլորտը։
«2018 թվականի կապիտալ ծախերը նախատեսված են 175 մլրդ դրամի սահմաններում, այն դեպքում, որ 2017 թվականի համար այդ ցուցանիշը նախատեսված էր 98,6 մլրդ դրամի չափով։ Հիմնական շեշտադրումը մենք դնում ենք կապիտալ ծախսերի վրա, ինչը հնարավորություն կտա ակտիվացնել տնտեսությունը», – ասաց Արամյանը։
Պակասուրդի հարցում, նրա խոսքով, ևս կիրականացվի զսպող քաղաքականություն, մասնավորապես, ՀՆԱ–ի նկատմամբ պակասուրդի հարաբերակցությունը նախատեսված է 2,7%–ի չափով, որից հիմնական մասը` շուրջ 80 մլրդ դրամը, կֆինանսավորվի արտաքին աղբյուրների հաշվին, իսկ մնացածը` ներքին ռեսուրսների։
Ինչ վերաբերում է մակրոտնտեսական ցուցանիշներին, ապա, Արամյանի խոսքով, տնտեսական աճը նախատեսված է 4,5%–ի չափով 2017 թ.–ին ՀՆԱ–ի աճի բարձր սպասումների ֆոնին (4,3%)` նախատեսված 3,2%–ի դիմաց։
«Նախատեսվում է, որ աճի հիմնական մասը կապահովվի արդյունաբերության աճի հաշվին (6,5%), գյուղատնտեսության ոլորտում սպասվում է 4%–ի աճ իրականացվող ծրագրերի, այդ թվում` սուբսիդավորման ծրագրերի հաշվին», – ասաց Արամյանը։
ՀՀ 2017 թ.–ի պետբյուջեի համաձայն` համախառն եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 210 մլրդ դրամ (ՀՆԱ–ի նակտմամբ եկամուտների հարաբերակցությունը` 22,4%), որից հարկերը` 1 տրիլիոն 135 մլրդ դրամ։ Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 360 մլրդ դրամ (ՀՆԱ–ի նկատմամբ ծախսերի հարաբերակցությունը` 25,2%), իսկ պակասուրդը` 150 մլրդ դրամ (ՀՆԱ–ի նկատմամբ պակասուրդի հարաբերակցությունը` 2,8%) ($1 – 478,03 դրամ)։ -0-