Рейтинг@Mail.ru
USD
381.15
EUR
445.37
RUB
4.8406
GEL
141.43
2026 թ. հունվարի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում բենզինը դեկտեմբերին էժանացել է 0,8%–ով, դիզվառելիքը՝ 0,9%–ով

Այսօր, 10:26
2025 թ․–ի դեկտեմբերին, նույն տարվա նոյեմբերի համեմատ, բենզինի գներն աճել են 0,1%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ նվազել 0,1%-ով
Հայաստանում բենզինը դեկտեմբերին էժանացել է 0,8%–ով, դիզվառելիքը՝ 0,9%–ով

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2025 թվականի դեկտեմբերին, 2024 թվականի դեկտեմբերի համեմատ, բենզինը էժանացել է 0,8%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 0,9%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Միևնույն ժամանակ, 2025 թ․–ի դեկտեմբերին, նույն տարվա նոյեմբերի համեմատ, բենզինի գներն աճել են 0,1%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ նվազել 0,1%-ով։

2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2024 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2,2% և 4,1%-ով։

Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրական տվյալների, ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գներն աճել են 0,9%-ով, իսկ այս տարվա նոյեմբերի համեմատ՝ փոփոխություններ չեն գրանցվել։