Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2026 թ.-ի հունվար-օգոստոսին աճել է 5,3%-ով
25.09.2026,
17:44
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2026 թ.-ի հունվար-օգոստոսին ավելացել է 5,3%-ով՝ 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2026 թ.-ի հունվար-օգոստոսին ավելացել է 5,3%-ով՝ 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն։
Էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 6 268,4 միլիոն կՎտ·ժ։
Օգոստոսին՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, արտադրությունը նվազել է 4%-ով, իսկ այս տարվա հուլիսի համեմատ աճել է 3,6%-ով։