Рейтинг@Mail.ru
USD
363.18
EUR
412.14
RUB
4.3187
GEL
139.42
2026 թ. սեպտեմբերի 30, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

ՀՀ-ում օգոստոսին արձանագրվել է եկամուտ ունեցող ավելի քան 830 հազ. աշխատատեղ. ՊԵԿ

28.09.2026, 14:16
Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը Հայաստանում 2026 թ.-ի օգոստոսին կազմել է 830 417, այս մասին հայտնում է ՊԵԿ-ը

ՀՀ-ում օգոստոսին արձանագրվել է եկամուտ ունեցող ավելի քան 830 հազ. աշխատատեղ. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը Հայաստանում 2026 թ.-ի օգոստոսին կազմել է 830 417, այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:

Նշվում է, որ այն գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը`37 320-ով կամ 4.7%-ով:

ՊԵԿ-ի տեղեկացմամբ, ցուցանիշը հաշվարկվել է հարկ վճարողների կողմից 2026 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի տվյալներով։