Рейтинг@Mail.ru
USD
363.18
EUR
412.14
RUB
4.3187
GEL
139.42
2026 թ. սեպտեմբերի 30, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Ռոսսելխոզնադզորը նշել է ՀՀ-ից ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման սահմանափակումների պահպանման պատճառները

26.09.2026, 12:05
ՌԴ-ն պահպանում է Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման արգելքը՝ դրանց արտադրության ընթացքում խախտումների վերացման մասին հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով
Ռոսսելխոզնադզորը նշել է ՀՀ-ից ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման սահմանափակումների պահպանման պատճառները

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ռուսաստանը պահպանում է Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման արգելքը՝ դրանց արտադրության ընթացքում խախտումների վերացումը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռոսսելխոզնադզորին։

«Ռոսսելխոզնադզորին չեն տրամադրվել հայկական կողմից ձկնամթերքի և կաթնամթերքի արտադրության ընթացքում խախտումների վերացումը հաստատող փաստաթղթեր։ Հայաստանի տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդագրեր։ Սա բավարար չէ սահմանափակումները հանելու համար։ Այս մասին տեղեկատվությունն ուղարկվել է հայկական կողմին», - մեջբերում է գործակալությունը գերատեսչության հաղորդագրությունը։

Հրապարակման պահին Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մեկնաբանությունը Ռոսսելխոզնադզորի այս հայտարարության վերաբերյալ բացակայում էր։

«ԱՌԿԱ»-ն հարցում կուղարկի պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար։

Դեպի ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա պատճառաբանելով բուսասանիտարական պահանջների խախտումներով: Սահմանափակումների ներքո են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, մրգերը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորամրգերը, ավելի ուշ՝ թարմ ձուկն ու ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը:

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը:

Օգոստոսի 10-ին ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վազգեն Պողոսյանը հայտարարել էր, որ ռուսական գործողությունների ազդեցությունը կարող է վերաբերել Հայաստանի ՀՆԱ-ի 1-1.5%-ին: