Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում հունվար–մայիսին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3,6%–ով՝ հասնելով գրեթե 4 մլրդ կՎտ/ժ–ի

09.07.2025, 11:59
Արտադրված էլեկտրաէներգիայի ամենամեծ տեսակարար կշիռը՝ 30.9%-ը, բաժին է ընկնում Հայկական ատոմային էլեկտրակայանին
Հայաստանում հունվար–մայիսին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3,6%–ով՝ հասնելով գրեթե 4 մլրդ կՎտ/ժ–ի

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2025 թվականի հունվար-մայիսին արտադրվել է 3,992.9 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 3.6%-ով ավելի է՝ 2024 թվականի հունվար-մայիսի համեմատ։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Արտադրված էլեկտրաէներգիայի ամենամեծ տեսակարար կշիռը՝ 30.9%-ը, բաժին է ընկնում Հայկական ատոմային էլեկտրակայանին. արտադրության ծավալը կազմում է 1,233.4 միլիոն կՎտ/ժ, անկումը կազմել է 11.7%։ Ջերմային էլեկտրակայանների (արտադրության ծավալը՝ 1,111.6 միլիոն կՎտժ, անկումը՝ 10.4%) մասնաբաժինը կազմում է 27.8%, իսկ հիդրոէլեկտրակայաններինը (արտադրության ծավալը՝ 1,080.6 միլիոն կՎտժ, աճը՝ 21.6%)՝ 27.1%։

Արևային էլեկտրակայանները (մասնաբաժինը՝ 14.2%) 5 ամսվա ընթացքում արտադրել են 566.9 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա (աճը՝ 74.1%), իսկ հողմային էլեկտրակայանները (մասնաբաժինը՝ 0.02%)՝ 0.4 միլիոն կՎտ/ժ (նվազում՝ 47.7%)։