Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում սահմանվել են կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ներքին հարդարման նվազագույն չափանիշները

21.03.2025, 12:59
Կառավարությունն ընդունել է որոշում՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ներքին հարդարման նվազագույն չափանիշներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված
Հայաստանում սահմանվել են կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ներքին հարդարման նվազագույն չափանիշները

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/ԱՌԿԱ/․ Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ներքին հարդարման նվազագույն չափանիշներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:

Մասնավորապես, գործող օրենսդրությամբ բացակայում են կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարանների ներքին հարդարման նվազագույն ստանդարտներ (նորմեր), այն է՝ նվազագույն (արտաքին դռների և պատուհանների տեղադրմամբ, սվաղած պատերով, ցեմենտյա շաղախից հատակով, ջեռուցման մարտկոցներով և այլն) չափանիշներ ներառող դրույթներ և նորմատիվներ։

Որոշմամբ առաջարկվում է կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ավարտական ակտի ու շահագործման թույլտվության ձևակերպման առանձնահատկությունների մեջ որպես ընդհանուր պահանջ սահմանել առանց ներքին հարդարման, սակայն նվազագույն չափանիշներ ներառող դրույթներ և նորմատիվներ։

Ըստ հիմնավորման՝ առաջարկվող լրացումները և փոփոխությունները կնպաստեն կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում ավելի որակյալ՝ նվազագույն ներքին հարդարմամբ բնակարանների շահագործմանը և լուրջ խթան կհանդիսանան կառուցապատման ոլորտի զարգացման համար: