Рейтинг@Mail.ru
USD
363.18
EUR
412.14
RUB
4.3187
GEL
139.42
2026 թ. սեպտեմբերի 30, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանում սպառողական գները հունվար-օգոստոսին աճել են 4,5%-ով

25.09.2026, 16:43
ՀՀ-ում սպառողական գները 2026 թ.-ի հունվար-օգոստոսին, 2025 թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ, աճել են 4,5%-ով
Հայաստանում սպառողական գները հունվար-օգոստոսին աճել են 4,5%-ով

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում սպառողական գները 2026 թ.-ի հունվար-օգոստոսին, նախնական տվյալներով, 2025 թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ, աճել են 4,5%-ով, հայտնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն։

Ընդ որում, ընթացիկ տարվա օգոստոսին՝ անցյալ տարվա օգոստոսի համեմատ, աճը կազմել է 4,4%, իսկ այս տարվա հուլիսի համեմատ՝ 0,2%։

Արդյունաբերական արտադրանքի գները 2026 թ.-ի ութ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 8,8%-ով։ Օգոստոսին տարեկան կտրվածքով աճը կազմել է 8,9%, իսկ հուլիսի համեմատ գները նվազել են 0,2%-ով։

Նախնական տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թ.-ի հունվար-օգոստոսին աճել է 7,3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։