Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում ալկոթեստերներ կարտադրվեն

14.07.2016, 18:56
Հայաստանում ալկոթեստերներ կարտադրեն, կառավարության նիստի ընթացքում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
Հայաստանում ալկոթեստերներ կարտադրվեն

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ալկոթեստերներ կարտադրեն, կառավարության նիստի ընթացքում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել թույլ տալ «Արիդես» ընկերությանը բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացող «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքում ալկոթեստերների արտադրություն սկսել։

«Ընկերությունը ծրագրում է արտադրությունում ներդնել մոտ 4.3 մլն դոլար և առաջին տարում 150 հազար դրամ միջին աշխատավարձով 10 աշխատատեղ ստեղծել»,– ասաց Մինասյանը։

Ըստ նրա, աշխատանքային առաջին տարում ընկերությունը ծրագրում է 3 մլն դոլարի, իսկ հինգերորդ տարում` 10 մլն դոլարի արտադրանք արտահանել։

Ինչպես նշեց նախարարը, ընկերությունն իր գործունեության առաջին տարում ծրագրում է արտադրել և արտահանել 15 հազար սարք, իսկ հետագայում ծավալներն ավելացնել մինչև տարեկան 40 հազար։ 

Արտահանման հիմնական ուղղություններն են` Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և ԵՄ երկրները։

Ծրագրվում է, որ ընկերությունը հինգ տարի ժամկետով 70 քմ տարածք կզբաղեցնի։ -0-