Բրյուսելում հայկական գինիների համտես-շնորհանդես կանցկացվի
08.12.2014,
13:32
Դեկտեմբերի 8-ին Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում հայկական գինիների համտես-շնորհանդես կանցկացվի, հայտնում է Զարգացման հայկական գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 8-ին Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում հայկական գինիների համտես-շնորհանդես կանցկացվի, հայտնում է Զարգացման հայկական գործակալությունը։
Համտեսը նախատեսված է Բրյուսելի հանրաճանաչ և շքեղ «Solvay» գրադարանում, որի համապատասխան տարածքը կհամապատասխանեցվի միջոցառման անցկացման ձևաչափին:
Միջոցառման իրականացմանը աջակցում է բելգիական համապատասխան մասնագիտացված կազմակերպությունը:
Համտեսին հրավիրված են խոշոր առևտրային ցանցերի, գինու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ռեստորանային բիզնեսի, դիվանագիտական կորպուսի և այլ շահագրգիռ կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, սոմելիեներ, ինչպես նաև տվյալ ոլորտում հայտնի լրագրողներ:
Համտեսը կնպաստի հայկական գինեգործության վերաբերյալ եվրոպական շուկայում իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև գինիների արտահանման համար նոր շուկաների և գործընկերների բացահայտմանը։
Համտեսը կիրականացվի արհեստավարժ սոմելիեների կողմից: Միջոցառմանը մասնակցում են հայկական գինեգործական 14 ընկերություն՝ իրենց սպիտակ և կարմիր անապակ գինիներով:
Համտես-շնորհանդեսին նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կ․ Ճշմարիտյանի, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թ. Մարգարյանի, ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Վ. Սիմոնյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը։
Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության, Եվրոպական Միությունում ՀՀ առևտրային ներկայացուցչության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ:-0-