ՀՀ կառավարութունը հավանություն է տվել 2015 թ.–ի պետբյուջեի կատարողականին
22.04.2015,
15:58
ՀՀ կառավարությունը չորեքշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել 2014 թ.–ի պետբյուջեի կատարողականի նախագծին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը չորեքշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել 2014 թ.–ի պետբյուջեի կատարողականի նախագծին։
Ինչպես կատարողականը ներկայացնելիս նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, կառավարությունը պետք է մինչև 2015 թ.–ի մայիսի 1–ը կատարողականը ներկայացնի խորհրդարանի քննարկմանը։ Փաստաթուղթը ներառում է թվային ցուցանիշներ, կատարողականություն, ինչպես նաև պետբյուջեի շրջանակում իրականացված ծրագրերը։
Նրա խոսքով` մանրամասն ներկայացված է նաև հիմնական սոցիալ–տնտեսական ծրագրերի իրականացման վերլուծությունը։
«Ըստ կատարողականի`Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեի եկամտային մասը կազմել է 1 տրիլիոն 144 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 25,3 տոկոսը, ծախսերը` 1 տրիլին 235 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 27,3 տոկոսը։ 2014 թ.–ի պետբյուջեի պակասուրդը կազմել է 90 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 2 տոկոսը», – ասաց Միրումյանը։
ՀՀ ԱԺ–ն 2014 թ.–ի պետբյուջեն ընդունել է 2013 թ.–ի դեկտեմբերի 12–ին։ Հայաստանի 2014 թ.–ի համախմբված պետբյուջեի եկամուտները նախատեսված էին 1 տրիլին 135 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1 տրիլիոն 245 մլրդ դրամի չափով։ Բյուջեի պակասուրդը նախատեսված է 110 մլրդ դրամի կամ ՀՆԱ–ի 2,3 տոկոսի չափով, ընթացիկ հաշվեկշռի` պակասուրդը` 8,6 տոկոս ($1 – 473,43 դրամ)։ --0–