Рейтинг@Mail.ru
USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+10

Los Angeles Times պարբերականն անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարներին և ներդրումային գրավչությանը

26.02.2026, 17:57
Հեղինակավոր Los Angeles Times պարբերականը հրապարակել է ծավալուն զեկույց՝ նվիրված Հայաստանի զարգացման հեռանկարներին
Los Angeles Times պարբերականն անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարներին և ներդրումային գրավչությանը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հեղինակավոր Los Angeles Times պարբերականը հրապարակել է ծավալուն զեկույց՝ նվիրված Հայաստանի զարգացման հեռանկարներին և երկրի ներդրումային գրավչությանը։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։

Ըստ Los Angeles Times-ի՝ Հայաստանը ներկայանում է որպես կայուն, անվտանգ և բաց տնտեսություն ունեցող երկիր, որի հիմքում են ենթակառուցվածքների զարգացումը, հստակ կանոնները և աճող միջազգային գործընկերությունները։

Նշվում է, որ բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, կիսահաղորդիչները, մաքուր էներգետիկան և կրթությունն այժմ ազգային զարգացման առանցքային հենասյուներն են

«Հայաստանը ճկուն, առաջադեմ երկիր է, որը համաշխարհային ներդրողներին առաջարկում է ոչ միայն հնարավորություններ, այլև գործընկերություն՝ կերտելու խաղաղ, նորարարական և կայուն ապագա», - նշված է հոդվածում։