Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 16, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

Հուլիսի 1-ից Ղարաբաղում աշխատավարձերի բարձրացումը կնպաստի սոցիալական լարվածության մեղմմանը. վարչապետ

23.07.2014, 14:32
Հուլիսի 1-ից Ղարաբաղում աշխատավարձերի բարձրացումը կնպաստի սոցիալական լարվածության մեղմմանը, նախօրեին Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Հուլիսի 1-ից Ղարաբաղում աշխատավարձերի բարձրացումը կնպաստի սոցիալական լարվածության մեղմմանը. վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 1-ից Ղարաբաղում աշխատավարձերի բարձրացումը կնպաստի սոցիալական լարվածության մեղմմանը, նախօրեին Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ աշխատավարձերի պատճառով հանրապետությունում, մասնավորապես պարենային ապրանքների մասով գների էական աճ չի լինի:

«Ինչ վերաբերում է պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի գործակիցների հաշվարկին, ապա դրանք պայմանավորված են Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ստորագրված համաձայնագրով, ըստ որի՝ սոցիալական քաղաքականությունն ու աշխատավարձերի քաղաքականությունը պետք է նման լինեն: Հետևաբար, Հայաստանում ընտրված չափորոշիչները ներդրվել են նաև ԼՂՀ-ում», - նշել է Հարությունյանը:

2014 թ.-ի հուլիսի 1-ին Ղարաբաղում նվազագույն աշխատավարձը կազմել է 50 հազար դրամ՝ 2013 թ.-ին գրանցված 43 հազարի փոխարեն ($1 – 406,84 դրամ): -0-