Рейтинг@Mail.ru
USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում 2013 թ.–ին առողջապահության ոլորտի ծախսերը մեկ բնակչի հաշվով մոտ 21 հազար դրամ են կազմել. նախարար

30.05.2014, 19:11
Հայաստանում 2013 թ.–ին առողջապահության ոլորտի ծախսերը մեկ բնակչի հաշվով մոտ 21 հազար դրամ են կազմել, տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Հայաստանում 2013 թ.–ին առողջապահության ոլորտի ծախսերը մեկ բնակչի հաշվով մոտ 21 հազար դրամ են կազմել. նախարար
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013 թ.–ին առողջապահության ոլորտի ծախսերը մեկ բնակչի հաշվով մոտ 21 հազար դրամ են կազմել, տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

«2013 թ.–ին պետբյուջեի հաշվին առողջապահության ոլորտում իրականացվել է 64,4 մլրդ դրամի ծախս, ինչը կազմել է նախատեսված միջոցների 89,6 տոկոսը, ՀՆԱ–ի 1,5 տոկոսը կամ պետբյուջեի բոլոր ծախսերի 6,2 տոկոսը», – ասաց Մուրադյանը ՀՀ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովների նիստի ժամանակ։

Նրա խոսքով` նշված գումարի 42,3 տոկոսն ուղղվել է հիվանդանոցային ծառայություններին, 36,2 տոկոսը` արտահիվանդանոցային ծախսերին, 5 տոկոսը` հանրային առողջապահական ծրագրերին, 4,2 տոկոսը` դեղագործական ապրանքների գնմանը և 12,3 տոկոսը` առողջապահության ոլորտի մի շարք այլ ծրագրերի։–0–