Рейтинг@Mail.ru
USD
368.08
EUR
419.65
RUB
4.9314
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

ՄԶԸ 16-րդ համագումարին մասնակցելու նպատակով Կոտ դ’Իվուար է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը

14.11.2012, 13:10
Նոյեմբերի 14-16-ը Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 16-րդ համագումարին մասնակցելու նպատակով Կոտ դ’Իվուարի Հանրապետություն է մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

ՄԶԸ 16-րդ համագումարին մասնակցելու նպատակով Կոտ դ’Իվուար է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 14-16-ը Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 16-րդ համագումարին մասնակցելու նպատակով Կոտ դ’Իվուարի Հանրապետություն է մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Նախարարը համագումարին հանդես է գալու որպես ՄԶԸ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վարկառուների նորանշանակ ներկայացուցիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համագումարի ընթացքում քննարկվելու են Համաշխարհային բանկի շրջանակներում իրականացվող ծրագրերը, դրանց առնչվող հիմնահարցերը և այլն:

Միջազգային զարգացման ընկերակցությունը (International Development Association, IDA) Համաշխարհային բանկի խմբում ընդգրկված կազմակերպություն է: Ստեղծվել է 1960թ.-ին: -0-