Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

ՊԵԿ-ը 2025 թվականի առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 356.0 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ

01.07.2025, 15:34
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 168.4 մլրդ դրամով կամ 14.2%-ով
 ՊԵԿ-ը 2025 թվականի առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 356.0 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1 տրլն 356.0 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Այս ցուցանիշը 2025 թվականի պետական բյուջեի համամասնություններով առաջին կիսամյակի համար նախատեսված ցուցանիշից` 1 տրլն 346.6 մլրդ դրամից,  ավելի է 9.4 մլրդ դրամով կամ 0.7%-ով, իսկ  վերանայված ցուցանիշից` 1 տրլն 349.8 մլրդ դրամից, ավելի է 6.2 մլրդ դրամով կամ 0.5%-ով:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 187.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 168.4 մլրդ դրամով կամ 14.2%-ով: