Рейтинг@Mail.ru
USD
363.44
EUR
414.98
RUB
4.322
GEL
138.67
2026 թ. սեպտեմբերի 23, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Բաներջին առաջարկել է օգնել ՀՀ-ին՝ առաջ մղելու տնտեսական բարեփոխումները

21.09.2026, 17:02
Տնտեսագիտության  Նոբելյան մրցանակակիր, աշխարհի առաջատար տնտեսագետ Աբհիջիթ Բաներջին   պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին ավելի արդյունավետ առաջ մղելու բարեփոխումները
Տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Բաներջին առաջարկել է օգնել ՀՀ-ին՝ առաջ մղելու տնտեսական բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, աշխարհի առաջատար տնտեսագետ Աբհիջիթ Բաներջին երկուշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին ավելի արդյունավետ առաջ մղելու բարեփոխումները:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Փաշինյանը ողջունել է Բաներջիի այցը Հայաստան և կարևորել համագործակցությունը քաղաքականությունների մշակման, ծրագրերի ազդեցությունների գնահատման և այլ ուղղություններով։

Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունն իրականացնում է մեծածավալ բարեփոխումներ, որոնք ներառում են բոլոր ոլորտները։ Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ Կառավարության տարբեր մարմինների, Կենտրոնական բանկի և Աբհիջիթ Բաներջիի միջև ակտիվ երկխոսության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Բաներջին հայտնել է հայ գործընկերների հետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության մասին՝ նպաստելու բարեփոխումների ավելի արդյունավետ իրականացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել հետագա համագործակցության հարցերի շուրջ:

Աբհիջիթ Բաներջիի մասին

Աբհիջիթ Բաներջին հնդկական ծագումով ամերիկացի տնտեսագետ է, 2019 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, զարգացման տնտեսագիտության և տնտեսական տեսության մասնագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր և աղքատության դեմ պայքարի ծրագրերի արդյունավետության գնահատմամբ զբաղվող Abdul Latif Jameel Poverty Action Lab (J-PAL) հետազոտական ​​կենտրոնի հիմնադիրներից մեկը: