Рейтинг@Mail.ru
USD
368.59
EUR
428.71
RUB
4.9615
GEL
138.36
2026 թ. հունիսի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+25

Վերջին երկու տարում ԵՄ-ի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում իրականացված ներդրումները գերազանցել են 400 միլիոն եվրոն․ ՀՀ–ում ԵՄ դեսպան

03.05.2026, 19:13
Նա նշել է, որ միայն 2024 թվականին ԵՄ–ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը
նպաստել են ավելի քան 27,000 աշխատատեղերի ստեղծմանը
Վերջին երկու տարում ԵՄ-ի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում իրականացված ներդրումները գերազանցել են 400 միլիոն եվրոն․ ՀՀ–ում ԵՄ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/ԱՌԿԱ/․ Վերջին երկու տարում ԵՄ-ի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում իրականացված ներդրումները գերազանցել են 400 միլիոն եվրոն, հայտարարել է ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Այս ներդրումները դարձել են աջակցություն երկրի տնտեսական զարգացմանը և ուղղվել են մասնավորապես փոքր և միջին ձեռնարկություններին», – ասել է Մարագոսը «Արմենպրես»–ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ միայն 2024 թվականին ԵՄ–ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստել են ավելի քան 27,000 աշխատատեղերի ստեղծմանը։

«Միաժամանակ, ԵՄ աջակցություն ստացած կազմակերպությունները գրանցել են արտահանումների 7.2% աճ», – նշել է Մարագոսը։ 

Դեսպանի խոսքովր, Բրյուսելը ոչ միայն քաղաքական աջակցություն է ցուցաբերում, այլ նաև իրականացնում է շոշափելի ներդրումներ, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների և անվտանգության ամրապնդմանը՝ նպատակ հետապնդելով ապահովել իրական արդյունքներ ՀՀ քաղաքացիների համար։