Рейтинг@Mail.ru
USD
363.18
EUR
412.14
RUB
4.3187
GEL
139.42
2026 թ. սեպտեմբերի 30, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Վերսկսվել է Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը

25.09.2026, 18:45
Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
Վերսկսվել է Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» մայրուղային գազատարով, փոխանցում է Գազպրոմ Արմենիա ընկերությունը։
 
«Բնական գազի փոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ ՌԴ տարածքում նշված գազատարի վրա  պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված»,-նշվում է հաղորդագրության մեջ։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական «Գազպրոմ» հոլդինգի 100-տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է, Ռուսաստանից Հայաստան ներքին սպառման համար բնական գազի մատակարարման միակ մատակարարն է։