Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են ինտեգրացիոն համագործակցության հարցեր

Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են ինտեգրացիոն համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի մասնակիցները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ քննարկել են ինտեգրացիոն համագործակցության առանձին ոլորտների կարգավորման գործիքների կատարելագործումը։ Այս մասին նշվում է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված նիստի արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Կողմերը քննարկել են միության իրավական բազայի զարգացմանը, ինտեգրացիոն համագործակցության առանձին ոլորտների կարգավորման գործիքների արդիականացմանը վերաբերող հարցեր և խորհրդի լիազորությունների մեջ մտնող այլ հարցեր», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ խորհրդի նախագահը շնորհավորել է նիստի մասնակիցներին ԵԱՏՄ–ի օրվա կապակցությամբ․ մայիսի 29–ին նշվում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման 10–ամյակը։ Նիստի ընթացքում փոփոխություններ են կատարվել ղեդորայքի գրանցման և փորձաքննության կանոններում միության շուկայում հասանելիությունն ապահովելու համար, հաստատվել են հարկատար ապրանքների ցանկի սահմանմանն ուղղված հետագա քայլերը, որոնց նկատմամբ պետք է որոշվեն ռիսկի նվազագույն ցուցիչները ապրանքների մաքսային արժեքի վերահսկման նպատակների համար, նշվում է ՌԴ կառավարության կայքում։

Բացի այդ, քննարկվել է միությունում կլիմայական կարգավորման մերձեցման անհրաժեշտությունը, հաստատվել են հանձնաժողովի՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի վերաբերյալ հաշվետվությունն ու ԵԱՏՄ երկրների տարածքում՝ «Արևելք–Արևմուտք» և «Հյուսիս–Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման վերաբերյալ զեկույցը, այդ թվում՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության հետ կապակցման շրջանակում։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նիստի ընթացքում ընդունվել է ԵՏՀ խորհրդի որոշումը մինչև 2029թ․–ը ծխախոտի ակցիզների միասնական ինդիկատիվ դրույքաչափի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններում հաստատված ինդիկատիվ դրույքաչափից ակցիզների փաստացի դրույքաչափերի շեղման միջակայքերի հաստատման մասին։

Համաձայնեցվել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի օրակարգի նախագիծը։

 

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:24 30.05.2024




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×