Рейтинг@Mail.ru
USD
377.44
EUR
436.25
RUB
4.7633
GEL
138.23
2026 թ. մարտի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Հայաստանում կթույլատրեն առանց մաքսատուրքի կոնյակի և պանրի ներմուծումը Սերբիայից

07.12.2023, 16:07
Այս որոշումը կայացվել է ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի հիման վրա
Հայաստանում կթույլատրեն առանց մաքսատուրքի կոնյակի և պանրի ներմուծումը Սերբիայից
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում ԵԱՏՄ քվոտայի շրջանակում կթույլատրվի առանց մաքսատուրքի կոնյակի և պանրի ներմուծումը Սերբիայից։ Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։

Այս որոշումը կայացվել է ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի հիման վրա։ Մասնավորապես, պանրի ներկրման քվոտան սահմանվել է 3 տոննա, իսկ կոնյակի ու բրենդիի համար՝ մոտ 5450 լիտր։–0–