Рейтинг@Mail.ru
USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+10

ԵԱԶԲ–ն ակնկալում է, որ Հայաստանում գների աճը կլինի ԿԲ թիրախային միջակայքի վերջին սահմանի մոտ

06.04.2026, 11:59
Հայաստանում առաջիկա ամիսներին սպառողական գների աճը կլինի հանրապետության Կենտրոնական բանկի թիրախային միջակայքի (3±1%) վերին սահմանի մոտ
ԵԱԶԲ–ն ակնկալում է, որ Հայաստանում գների աճը կլինի ԿԲ թիրախային միջակայքի վերջին սահմանի մոտ

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում առաջիկա ամիսներին սպառողական գների աճը կլինի հանրապետության Կենտրոնական բանկի թիրախային միջակայքի (3±1%) վերին սահմանի մոտ, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) ամենշաբաթյա մակրոակնարկում։

«Հայաստանում գնաճը 2026 թ. մարտին կազմել է 4,5%՝ տարեկան կտրվածքով (տ/տ), փետրվարի 4,3%-ից հետո: Արագացումը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի գների աճով (7,8% տ/տ՝ նախորդ ամսվա 6,4%-ի փոխարեն): Ծառայությունների և ոչ պարենային ապրանքների հատվածում գնաճը կայունացել է՝ համապատասխանաբար մինչև 2,6% տ/տ և 0,9% տ/տ», - նշվում է հետազոտության մեջ:

Ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին սպառողական գների աճը կլինի ՀՀ ԿԲ թիրախային միջակայքի (3±1%) վերին սահմանի մոտ:

Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրված է 3% (±1%) մակարդակում: Համաձայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ հաշվետվության՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճը, կախված սցենարից (Ա-Բ), կանխատեսվում է 4,4-3,3%, 2027 թվականի կանխատեսումը՝ 3,5-3,1%, 2028 թվականին՝ 3,2-3,1%: