Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

Դավոսի ֆորումը բացվել է Գերգիևի համերգով և Սոչիի օլիմպիադայի շնորհանդեսով

22.01.2014, 13:12
Տնտեսական ճգնաժամով պայմանավորված գլոբալ փոփոխությունները և աճի նոր տեմպերի որոնումը կդառնան Համաշխարհային տնտեսական 44-րդ ֆորումի հիմնական թեմաները, որը բացվել է երեքշաբթի երեկոյան շվեյցարական լեռնադահուկային Դավոս առողջարանում` Վալերի Գերգիևի ղեկավությամբ նվագախմբի համերգով։
Դավոսի ֆորումը բացվել է Գերգիևի համերգով և Սոչիի օլիմպիադայի շնորհանդեսով
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Տնտեսական ճգնաժամով պայմանավորված գլոբալ փոփոխությունները և աճի նոր տեմպերի որոնումը կդառնան Համաշխարհային տնտեսական 44-րդ ֆորումի հիմնական թեմաները, որը բացվել է երեքշաբթի երեկոյան շվեյցարական լեռնադահուկային Դավոս առողջարանում` Վալերի Գերգիևի ղեկավությամբ նվագախմբի համերգով։

Ավելի քան 2,5 հազար քաղաքագետներ և ձեռներեցներ են ողջ աշխարհից, ներառյալ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերունը, Ճապոնիայի և Իտալիայի վարչապետներ Սինձե Աբեն և Էնրիկո Լետուն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի նախագահ Հասան Ռոուխանին, հավաքվել Դավոսում` չորս օր բանակցելու, բանավիճելու, երեկույթների մասնակցելու և դահուկով սահելու համար։

Արժույթի միջազգային հիմնադրամը ֆորումի բացման նախօրեին համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը 2014թ.-ի համար բարձրացրեց մեկ տասնորդական տոկոսային կետով` մինչև 3,7%, սակայն նվազեցրեց կանխատեսումը Ռուսաստանի, Բրազիլիայի և մյուս զարգացող շուկաների համար` հենվելով թույլ ներքին պահանջարկի վրա։

Երեքշաբթի երեկոյան Օլիմպիադայի նախապատրաստումը համակարգող ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆն անցկացրեցին Սոչիի առաջիկա օլիմպիադայի շնորհանդես` ներկաներին հավաստիացնելով, որ մարզիկների և հանդիսատեսի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։ Շնորհանդեսն ավարտվեց Անդրեյ Մակարևիչի համերգով։

Բացման նախօրեին ֆորումի մասնակիցներին դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը`կոչ անելով աշխարհի բոլոր հարուստ և ազդեցիկ մարդկանց` հաշվի առնել   ամենաաղքատ շերտերի շահերը և ապահովել բարեկեցության ավելի արդար բաշխում։--0--