Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

ԱՄՆ փոստային ծառայությունը Հարի Փոթերի պատկերով նամականիշներ է թողարկել

21.11.2013, 16:07
ԱՄՆ փոստային ծառայության ղեկավարությունը, որն արդեն երկար ժամանակ ֆինանսական մեծ դժվարությունների մեջ է, եկամուտների ավելացման նպատակով որոշել է թողարկել է հայտնի հեքիաթային կախարդ Հարի Փոթերի և նրա ընկերների պատկերներով նամականիշերի տպաքանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիին»` հղում անելով ABC News հեռուստաալիքին։
ԱՄՆ փոստային ծառայությունը Հարի Փոթերի պատկերով նամականիշներ է թողարկել
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ փոստային ծառայության ղեկավարությունը, որն արդեն երկար ժամանակ ֆինանսական մեծ դժվարությունների մեջ է, եկամուտների ավելացման նպատակով որոշել է թողարկել է հայտնի հեքիաթային կախարդ Հարի Փոթերի և նրա ընկերների պատկերներով նամականիշերի տպաքանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիին»` հղում անելով ABC News հեռուստաալիքին։

«Չնայած, որ փոստային ծառայությունների ծավալը կրճատվել է, փոստային նամականիշերի վաճառքի մակարդակը պահպանվում է, և նման իրավիճակը միայն մեծացնում է մեր հետաքրքրությունը ԱՄՆ–ում նամականիշների ապագայի նկատմամբ», – հայտարարել է փոստային ծառայության ներկայացուցիչ Ռոյ Բեթսը (Roy Betts)։

Նա վստահություն է հայտնել, որ Հարի Փոթերն արժանի է, որպեսզի նրա պատկերը փակցվի ԱՄՆ փոստային նամականիշերի վրա։ Բացի այդ, Բեթսը շատերի կողմից սիրված պատմության և կինոպատման հերոսների պատկերներով նամականիշների թողարկման բարձր պահանջարկ է ակնկալում։

Նամականիշերի պատկերների համար վերցվել են ֆիլմի կադրերը, որի գլխավոր դերերը կատարել են Դենիել Ռեդքլիֆը, Էմմա Ուոթսոնն ու Ռուպերտ Գրինը։ Նամականիշները կվաճառվեն ոճավորված թերթիկների վրա, յուրաքանչյուր թերթիկի վրա կլինի չորս նամականիշ։–0–