Рейтинг@Mail.ru
USD
366.2
EUR
421.13
RUB
4.6065
GEL
139.52
2026 թ. օգոստոսի 1, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

Նավթի համաշխարհային գները չնչին աճ են գրանցել

11.09.2012, 13:19
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի աճել են Ճապոնիայից, Չինաստանից և Իտալիայից ստացված թույլ վիճակագրական տվյալների, ինչպես նաև համաշխարհային տնտեսությունների խթանման քայլեր կատարելու ուղղությամբ ներդրողների հույսերի ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Ասոշիեյթեդ Փրես գործակալությանը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի աճել են Ճապոնիայից, Չինաստանից և Իտալիայից ստացված թույլ վիճակագրական տվյալների, ինչպես նաև համաշխարհային տնտեսությունների խթանման քայլեր կատարելու ուղղությամբ ներդրողների հույսերի ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Ասոշիեյթեդ Փրես գործակալությանը։
 
WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն առևտրային նստաշրջանի ավարտին աճել է 0.12 դոլարով` բարելի դիմաց կազմելով 96,54 դոլար։

Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,56 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 114,81 դոլար։ -0-