Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 5, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ–ի աշխատաշուկայի տվյալների ֆոնին

15.03.2013, 10:34
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի` մարտի 14–ի առուվաճառքի  արդյունքում աճել են ԱՄՆ–ի աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ հրապարկված տվյալների ֆոնին, վկայում են առուվաճառների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ–ի աշխատաշուկայի տվյալների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/.  Նավթի համաշխարհային գները հինգշաբթի` մարտի 14–ի առուվաճառքի  արդյունքում աճել են ԱՄՆ–ի աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ հրապարկված տվյալների ֆոնին, վկայում են առուվաճառների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 0.9 դոլարով` բարելի դիմաց մինչև 109.42 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0.51 դոլարով` բարելի դիմաց մինչև 93.03 դոլար։

Ներդրողներն ուշադրություն են դարձրել ԱՄՆ–ում գործազրկության նպաստների առաջնային հայտերի թվին։ Մարտի 9–ին ավարտված շաբաթվա ընթացքում հայտերի թիվը պակասել է 10 հազարով և կազմել է 332 հազար, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալել են աճ մինչև աճ 350 հազար նախորդ շաբաթվա 342 հազարից։ -0-