Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Նավթն էժանանում է Չինաստանի տնտեսության մտավախությունների հիման վրա

03.09.2012, 14:36
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առքուվաճառքի արդյունքում բացասական դինամիկա են ցուցադրում Չինաստանի թույլ մակրոտնտեսական վիճակագրության հրապարակումների ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առքուվաճառքի արդյունքում բացասական դինամիկա են ցուցադրում Չինաստանի թույլ մակրոտնտեսական վիճակագրության հրապարակումների ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները:

WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը մոսկովյան ժամանակով 8.40-ի դրությամբ նվազել է 0,16 դոլարով կամ 0,17 տոկոսով` բարելի դիմաց կազմելով 96,31 դոլար։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,19 դոլարով կամ 0,17 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 114,38 դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախորդ հանգստյան օրերին Չինաստանի Վիճակագրության ազգային բյուրոյի և Լոգիստիկայի և գնումների ֆեդերացիայի կողմից հրապարակված տվյալների համաձայն, PMI ցուցիչն օգոստոսին ինը ամիսների ընթացքում առաջին անգամ 50 կետից առավել ցածր է նվազել, ինչը վկայում է երկրի գործնական ակտիվության անկման մասին: Նախորդ ամիս ցուցիչը կազմել է 49,2 կետ՝ հուլիսի 50,1 կետի դիմաց, որը վերլուծաբանների սպասելիքներց ցածր է գտնվել:

Բացի այդ, առքուվաճառքի մասնակիցներն ուշադրություն են դարձրել ՕՊԵԿ երկրների հումքի արդյուհանման ցուցանիշներին: Այսպիսով, Bloomberg գործակալության տվյալների համաձայն, կազմակերպության մեջ ընդգրկվող երկրների «սև ոսկու» արդյունահանման միջին մակարդակն օգոստոսին կազմել է օրական 31,988 մլն բարել՝ հուլիսին նախատեսված օրական նավթի 32,063 մլն բարել ցուցանիշի դիմաց: Միաժամանակ Իրանում նավթի արդյունահանումը նախորդ ամիս կրճատվել է 350 հազար բարելով՝ կազմելով օրական  2,75 մլն բարել, ինչը 1990թ.-ի փետրվարից ամենացածր ցուցանիշն է համարվում: -0-