Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Զոհեր, ավերածություններ հեղեղումների հետևանքով․ Տավուշում և Լոռիում արտակարգ իրավիճակ է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

26.05.2024, 16:44
Գիշերը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մի շարք ավերածություններ են առաջացել Լոռիում և Տավուշում․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Զոհեր, ավերածություններ հեղեղումների հետևանքով․ Տավուշում և Լոռիում արտակարգ իրավիճակ է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱն, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Գիշերը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մի շարք ավերածություններ են առաջացել Լոռիում և Տավուշում։

Դեբեդ գետի վարարման հետևանքով հեղեղվել է Մ–6 միջպետական ճանապարհը, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը, նախնական տվյալներով կա 1 զոհ։


Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Աղետի հետևանքով փլուզվել են մի շարք կամուրջներ։ Մասնավորապես, ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։ Տարհանվել է 232 քաղաքացի։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Սանահինի կամրջի մոտակայքից դուրս է բերվել տղամարդու դի։ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Ներքին գործերի նախարարությունը 911 հեռախոսահամարը հայտարարում է «Թեժ գիծ»։