Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՀԿԵ–ում Քարակերտ-Արտենի վազուրդում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները քննող հանձնաժողով է ստեղծվել

02.10.2013, 14:36
Քարակերտ-Արտենի վազուրդում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները, որի հետևանքով տուժել էր ВПР-02 ավագ մեքենավար Արթուր Թամազյանը, կքննի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
ՀԿԵ–ում Քարակերտ-Արտենի վազուրդում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները քննող հանձնաժողով է ստեղծվել
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Քարակերտ-Արտենի վազուրդում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները, որի հետևանքով տուժել էր ВПР-02 ավագ մեքենավար Արթուր Թամազյանը, կքննի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հանձնաժողովի նախագահն է ՀԿԵ ՓԲԸ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը:

Քննության արդյունքներով հանձնաժողովը կներկայացնի պատահարի հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև կմշակի երկաթուղում դժբախտ պատահարների վերացմանն ուղղված միջոցառումների ցանկը:

Կառույցի եզրակացության հիման վրա պատասխանատվության կենթարկվեն անվտանգության նորմերի խախտումներ թույլ տված անձինք:

Ծառայողական քննության ավարտից հետո բոլոր նյութերը 3-օրյա ժամկետում ուղարկվելու են Աշխատանքի պետական տեսչություն և Դատախազություն

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը պարզաբանեց ՀԿԵ մամուլի քարտուղար Վահե Դավթյանը, ВПР-02 ավագ մեքենավար 24–ամյա Արթուր Թամազյանը շարժման ընթացքում դուրս է նետվել մեքենավարի խցիկից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Մեքենավարի նման գործողության պատճառը, հնարավոր է, մեքենայի անսարքությունն է եղել (արգելակների խափանում)։

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0–