Рейтинг@Mail.ru
USD
381.75
EUR
446.19
RUB
4.7365
GEL
141.67
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է մանրամասն տեղեկատվություն Վրաստանում գրանցված ուժեղ երկրաշարժի մասին

12.07.2016, 15:22
ՀՀ ԱԻՆ-ը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հայ-վրացական սահմանին երեքշաբթի ժամը 14.14-ին գրանցված 4.7 մագնիտուդով երկրաշարժի մասին:
ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է մանրամասն տեղեկատվություն Վրաստանում գրանցված ուժեղ երկրաշարժի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ-ը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հայ-վրացական սահմանին երեքշաբթի ժամը 14.14-ին գրանցված 4.7 մագնիտուդով երկրաշարժի մասին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր հայկական սահմանամերձ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ, օջախի խորությունը կազմել է 10 կմ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Գյումրի, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: -0-