Рейтинг@Mail.ru
USD
368.62
EUR
432.76
RUB
4.9787
GEL
137.73
2026 թ. մայիսի 13, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Զորամասերից մեկում 2 ժամկետային զինծառայողների դիեր են հայտնաբերվել

04.05.2016, 18:44
Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Զորամասերից մեկում 2 ժամկետային զինծառայողների դիեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 3–ին, ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

«Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–