Рейтинг@Mail.ru
USD
389.46
EUR
440.99
RUB
4.8093
GEL
141.93
2025 թ. մայիսի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

ԴԱՀԿ ծառայության achurd.am կայքը ցանցահենային հարձակման է ենթարկվել

14.07.2014, 18:21
ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության achurd.am կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, հայտնում են ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի ծառայությունից։
ԴԱՀԿ ծառայության achurd.am կայքը ցանցահենային հարձակման է ենթարկվել
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության achurd.am կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, հայտնում են ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի ծառայությունից։

Հարձակման պատճառով այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 09:30-ի մոտակայքում խաթարվել է գործող էլեկտրոնային հարկադիր աճուրդի օնլայն համակարգի աշխատանքը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը դիմել է իրավասու մարմիններին՝ կատարվածի վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Համապատասխան աշխատանքներ են տարվել կայքի բնականոն աշխատանքի վերականգման ուղղությամբ և ժամը 16:20-ի դրությամբ achurd.am կայքը անխափան աշխատում է:-0-