Հայրիկյան դժգոհ է մահափորձի գործով անցկացված քննության արդյունքից
24.09.2013,
12:33
ՀՀ նախկին թեկնածում, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ մահափորձի գործը չի բացահայտվել։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախկին թեկնածում, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ մահափորձի գործը չի բացահայտվել։
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին դատապարտել է 14 տարի ազատազրկման։ Վարդան Սեդրակյանը մեղադրվել է նախագահի մեկ այլ նախկին թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ։ Գործով մյուս մեղադրյալները` Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը, ըստ դատարանի, դատապարտվել են, համապատասխանաբար, 14 և 12 տարի ազատազրկման։
«Ես դժգոհ եմ քննության արդյունքներից և դատական գործընթացից, քանի որ այդպես էլ չսահմանվեց, թե ով է մահափորձի գլխավոր պատվիրատուն։ Չի պարզվել, թե որտեղից են իրականացնողներն ու միջնորդը 100 հազար դոլար ստացել»,–ճ երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայրիկյանը` նշելով, որ «միջոնրդ ասելով` նկատի ունի Վարդան Սեդրակյանին։
Նա ընդգծեց, որ պատրաստվում է վերանայում և վճռի խստացում պահանջել։
«Բողոք ներկայացնելու հարցը ես դեռ պետք է մանրամասն քննարկեմ փաստաբանի հետ։ Չի բացառվում, որ հետագա քայլեր լինեն, սակայն դրանք կիրականացվեն փողերի ծագումը բացահայտելու ուղղությամբ»,– ասաց Հայրիկյանը։
Նա հերթական անգամ պնդեց, որ այդ մահափորձը Ռուսաստանի պատվերով է իրականացվել։
«Այդ կրակոցը առաջին լուրջ քայլն էր Հայաստանին բռնի ուժով Մաքսային Միությանը միանալու գործընթացում»,– ասաց Հայրիկյանը։
Հունվարի 31–ին Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրազենային վերք էր ստացել ուսի շրջանում: Մահափորձի գործով փետրվարի 7–ին ձերբակալվեցին 1966 թ.–ին ծնված Խաչատուր Պողոսյանը, ով ավելի վաղ դատապարտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար և 1972թ.–ին ծնված Սամվել Հարությունյանը։ Նրանք երկուսն էլ ճանաչեցին իրենց մեղքը։ Պողոսյանի տանը հայտնաբերվեց «Նագան» տեսակի ատրճանակ, որից արձակվել են կրակոցները։ Բացահայտվեց նաև, որ երկուսն էլ ավելի վաղ աշխատել են Սեդրակյանի մոտ։
Մարտի 5-ին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղադրանք առաջադրվեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար։ Սեդրակյանը չէր ճանաչում իր մեղքը։
Ապրիլին Վարդան Սեդրակյանին նոր մեղադրանք առաջադրվեց` մասնակցություն պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ մահափորձին։
Մեղադրական դատավճռում նշվում է, որ Հայրիկյանի ուղղությամբ կրակել է Պողոսյանը, մահափորձը կազմակերպել է Հարությունյանը, պատվիրատուն Սեդրակյանն է։–0–