Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 31, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Երեք մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են Հայաստանում կամրջի փլուզման հետևանքով

15.11.2012, 18:14
Երեք մարդ է զոհվել և երկուսը վիրավորվել են Հայաստանի հյուսիս-արևելքում «Վարդենիս» երկաթուղային կայարանի մոտակայքում կամրջի փլուզման հետևանքով:
Երեք մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են Հայաստանում կամրջի փլուզման հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երեք մարդ է զոհվել և երկուսը վիրավորվել են Հայաստանի հյուսիս-արևելքում «Վարդենիս» երկաթուղային կայարանի մոտակայքում կամրջի փլուզման հետևանքով:

Միջադեպի մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով 14:27-ին:

Փլուզման հետրանքով երկաթբետոնե կոնստրուկցիաների բեկորների տակ զոհվել են Վարդենիսի բնակիչներ Վ. Սարգսյանը և Գ. Ավետիսյանը, ինչպես նաև Սևանի բնակիչ Ն. Մարտիրոսյանը:

Վերքեր են ստացել վարդենիսցի Ռ. Համբարձումյանը և Ա.Անտոնյանը: Վերջինս կոտրվածքներով տեղափոխվել է Վարդենիսի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի առաջին կլինիկական հիվանդանոց: -0-