Рейтинг@Mail.ru
USD
396.71
EUR
409.96
RUB
3.9979
GEL
139.81
2025 թ. փետրվարի 5, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերի ծառայողները․ Փաշինյան

30.12.2024, 22:47
Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները
Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերի ծառայողները․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները։

«Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար: Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն և բարի ծառայություն եմ մաղթում», – գրել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից Իրանի հետ սահմանին գտնվող Ագարակի սահմանային անցակետում սահմանային ծառայությունն ամբողջությամբ կիրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը։

2024 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը կմասնակցի Իրանի և Թուրքիայի հետ պետական ​​սահմանների պաշտպանությանը։ Միաժամանակ հստակեցվել է, որ Իրանի հետ սահմանի անցակետում ծառայելու են միայն հայ սահմանապահները։