Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել վերսկսել հայ–ադրբեջանական բանակցությունները

17.10.2023, 14:16
Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի կնքման նպատակը հետապնդելով՝ ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում այդ բանակցություններին աջակցելուն
Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել վերսկսել հայ–ադրբեջանական բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԵՄ–ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։

«Մենք հավատարիմ ենք բոլոր ջանքերին, որոնց նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը` տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա», - ասել է Մեցոլան։

Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի կնքման նպատակը հետապնդելով՝ ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում այդ բանակցություններին աջակցելուն։

«Լիովին հավատարիմ ենք բոլոր կողմերի միջև երկխոսությունն աջակցելուն՝ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար կայուն խաղաղություն ապահովելու համար», - ասել է Մեցոլան:-0-