Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում պարզաբանել է Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը ԵՄ–ի հետ հարաբերությունների համատեքստում
![Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում պարզաբանել է Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը ԵՄ–ի հետ հարաբերությունների համատեքստում Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում պարզաբանել է Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը ԵՄ–ի հետ հարաբերությունների համատեքստում](/upload/medialibrary/b2f/02drj61m8rjv55e9hstuuk25sl3sm85s.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում պարզաբանել է Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում 2024 թվականի դեկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շարունակության համատեքստում քննարկվել են ինտեգրացիոն փոխգործակցության հետագա խորացման որոշ արդիական հարցեր, առաջին հերթին էներգետիկայի ոլորտում։
Նշվել են ԵվրԱզԷՍ-ի շրջանակում համատեղ աշխատանքի զգալի գործնական օգուտները, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։