Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Փաշինյանն ու Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենան

29.08.2022, 15:22
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի հեռախոսազրույց կունենան երկու երկրների միջև Բարեկմաության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակի կապակցությամբ
Փաշինյանն ու Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենան
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի հեռախոսազրույց կունենան երկու երկրների միջև Բարեկմաության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակի կապակցությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. 25 տարի առաջ մեր երկրների միջև ստորագրվեց բարեկամության պայմանագիր, և այսօր կեսօրվա սկզբին նախագահ Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ այս առիթով», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նրա խոսքով, հոբելյանական ամսաթվին նվիրված հեռախոսազրույցը նաև «լավ հնարավորություն կլինի քննարկելու ընթացիկ հարցերի ընթացքը»։ -0-