Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում ու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել Մոսկվա` խորհրդակցությունների

09.10.2020, 01:08
Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում
Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում ու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել Մոսկվա` խորհրդակցությունների

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ։

Պուտինի հայտարարությունը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցներից հետո ՌԴ նախագահը դիմում է կոչով` դադարեցնել ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները` ելնելով հումանիտար նկատառումներից` զոհերի մարմիններն ու գերիներին փոխանակելու նպատակով։ ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9–ին Մոսկվա են հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները», – ասվում է Պուտինի հայտարարության մեջ։–0–