Рейтинг@Mail.ru
USD
368.62
EUR
432.76
RUB
4.9787
GEL
137.73
2026 թ. մայիսի 13, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Տեղ գյուղում ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով տուն է վնասվել (ՖՈՏՈ)

09.04.2024, 14:58
Տեղ գյուղում ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով վնասվել են տներից մեկի տանիքը և պատուհանը․ ՖՈՏՈ
Տեղ գյուղում ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով տուն է վնասվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Տեղ գյուղում ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով վնասվել են տներից մեկի տանիքը և պատուհանը։ 

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։

Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։ 

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե: