Рейтинг@Mail.ru
USD
381.51
EUR
450.03
RUB
4.8918
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Եվրամիության ղեկավարը Հայաստան կայցելի հուլիսի 3-4-ին. ԵՄ պատվիրակություն

02.07.2012, 12:17
Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը (Herman Van Rompuy) Հայաստան կայցելի հուլիսի 3-4-ին, երկուշաբթի հայտնեց Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը (Herman Van Rompuy) Հայաստան կայցելի հուլիսի 3-4-ին, երկուշաբթի հայտնեց Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Ռոմպեյը Հարավային Կովկասի տարածաշրջան կայցելի հուլիսի 3-5-ին և իր այցը կսկսի Հայաստանից, որտեղից կուղևորվի Վրաստան և Ադրբեջան:

Եվրամիության նախագահն այցի շրջանակներում կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ, ինչպես նաև ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ պատգամավորների առջև:  

Ռոմպեյը ելույթ կունենա քաղաքացիական հասարակության «Հայաստանը Եվրոպայում» համաժողովի ժամանակ, ինչպես նաև կայցելի «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» և «Հայ գրատպության 500-ամյակ» ցուցահանդեսներ, որոնք կազմակերպվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Ազգային պատկերասրահում:

«Այցի ընթացքում Ռոմպեյը զրուցակիցների հետ կքննարկի Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները, ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում:

Եվրամիության ղեկավարը և Հայաստանի նախագահը նաև համատեղ մամուլի ասուլիս կունենան:--0--