Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Արցախը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից զուտ այն պատճառով, որ դրան դեմ է Ադրբեջանը. ՀՀ նախագահ

24.01.2018, 17:23
Արցախը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից զուտ այն պատճառով, որ դրան դեմ է Ադրբեջանը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում։
Արցախը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից զուտ այն պատճառով, որ դրան դեմ է Ադրբեջանը. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Արցախը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից զուտ այն պատճառով, որ դրան դեմ է Ադրբեջանը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` չորեքշաբթի Ստրասբուրգում ելույթ ունենալով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում։

«Արցախը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից զուտ այն պատճառով, որ դրան դեմ է Ադրբեջանը, որի իշխանությունները թույլ են տալիս մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների աղաղակող խախտումներ՝ ընդհուպ մինչև ընդդիմադիր գործիչների քրեական հետապնդում, անգամ առևանգում մեկ այլ երկրի տարածքից», – հայտարարել է ՀՀ նախագահը։

Նախագահն իր ելույթում անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությանը։

«ՄԻԵԴ-ի քննարկման առարկա են դարձել Ադրբեջանի քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներ, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Պարզ է, որ ՄԻԵԴ-ը հարցին մոտենում է «գորշ գոտիներ» բացառելու և մարդու իրավունքները Եվրոպայի տարածքում երաշխավորելու նպատակով: Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ի որոշումներում քաղաքական ձևակերպումներն ու գնահատականները կարող են ուղղակիորեն բացասաբար ազդել բանակցային գործընթացի վրա։ Ուստի, անհրաժեշտ է, որ ՄԻԵԴ-ն իր գնահատականներում չափազանց զգուշավոր լինի՝ խուսափելով քաղաքական ձևակերպումներից», – ասել է Սերժ Սարգսյանը։–0–