Рейтинг@Mail.ru
USD
368.08
EUR
419.65
RUB
4.9314
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Ասկերանի ուղղությամբ

03.05.2017, 11:31
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավ-արևելք։
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Ասկերանի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավ-արևելք, հաղորդում է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի վարչությունը։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

«Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–